ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Էրդողան. Մենք ոչ ԱՄՆ-ից կհրաժարվենք, ոչ Ռուսաստանից ու Իրանից

Էրդողան. Մենք ոչ ԱՄՆ-ից կհրաժարվենք, ոչ Ռուսաստանից ու Իրանից
12.04.2018 | 21:36

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել ԱՄՆ-ի դաշնակիցը լինելուց և չի դադարեցնի համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ Սիրիայում:

«Մենք դաշնակից երկրների զինվորի դեմ զենք չենք բարձրացնի… Ասադի ռեժիմը պաշտպանելն է սխալ է, ահաբեկիչներին պաշտպանելն էլ… Մենք ոչ ԱՄՆ-ից կհրաժարվենք, ոչ էլ Ռուսաստանից ու Իրանից», - ասել է Էրդողանը: Նա կրկին «մարդասպան» է անվանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ շեշտելով, որ հենց նա է Սիրիայում քիմիական զենք օգտագործել:

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ